ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը Թբիլիսիում մասնակցում է դեսպանատների ամանորյա տոնավաճառին

Հայաստանը Թբիլիսիում մասնակցում է դեսպանատների ամանորյա տոնավաճառին

Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում բացվել է Վրաստանում դեսպանատների ավանդական բարեգործական ամանորյա տոնավաճառը։

Կանանց միջազգային ասոցացիա-Վրաստանի (IWAG) կազմակերպած երկօրյա տոնավաճառին մասնակցում են 15 դեսպանատներ, ինչպես նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի վրաստանյան ներկայացչությունները:

«Ալիք մեդիայի» հաղորդմամբ, սուրբծննդյան բարեգործական ցուցահանդեսին մասնակցում է նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Հայկական տաղավարում ներկայացված են ազգային հուշանվերներ, զարդեր, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրության քաղցրավենիք, խմիչքներ, ուտեստներ։

 

  • Կիսվել: