կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին

Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին

Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների ցանկը։ Մրցույթին կմասնակցի 37 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Անցյալ տարի Հայաստանը ներկայացնող Բրյունետը «Եվրատեսիլում» գրավեց 14-րդ հորիզոնականը՝ 122 միավորով: Նա հանդես եկավ իր հեղինակային «Future Lover» երգով:

 

  • Կիսվել: