չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը

Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը

Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը․ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

5,5 կմ երկարությամբ գազատարի հատվածը կտեղափոխվի մի քանի կիլոմետրով և կմիացվի հայկական կողմից կառուցված նոր հատվածին։ Համապատասխան հայտը արդեն ներկայացվել է Վրաստանի Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։

Վրաստանից եկող գազատարը հանդիսանում է Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկը։ Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից՝ Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։

  • Կիսվել: