կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել․ ԳՇ պետ

Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել․ ԳՇ պետ

Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ այդ հարցը գաղտնիք է»,- նշեց նա։

Լրագրողի հարցին, թե մեր ԶՈւ-ում ՀԱՊԿ–ի հետ կան միասնական կառույցներ, դրանց ճակատագիրն ինչ է լինելու, Ասրյանն ասաց, որ «թղթի վրա են այդ միասնական կառույցները»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»։

«ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը»,- ասել էր վարչապետը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում»։

  • Կիսվել: