երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Երևանը բարելավել է դիրքերը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը

Երևանը բարելավել է դիրքերը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը

Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ըստ դասակարգման՝ աշխարհի ամենաանվտանգ երկիրը Կատարն է։ Նրան հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրություննրը և Թայվանը:

Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 18-րդ, Ադրբեջանը՝ 33-րդ, Ռուսաստանը՝ 49-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 90-րդ հորիզոնականը։

Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։

Ի դեպ, Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: