Հայաստանը 2024-ին գրանցել է տարածաշրջանում բնակչության աճի ամենաբարձր տեմպը. ՀԲ
2024 թվականին Հայաստանի բնակչության աճի տեմպը կազմել է 2,3 տոկոս: Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկը:
Նշվում է, որ սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։
Համեմատության համար նշենք բանկի տվյալները մի քանի այլ երկրների վերաբերյալ, մասնավորապես՝ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմել է 0,48 տոկոս, Իրանում՝ 1,05, իսկ Թուրքիայում՝ 0,23 տոկոս։
Ռուսաստանում և Վրաստանում էլ համապատասխանաբար 0,2 և 1,13 տոկոս անկում է գրանցվել:


