հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը 2022-ին առաջին անգամ կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա. ԿԳՄՍ

Հայաստանը 2022-ին առաջին անգամ կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա. ԿԳՄՍ

Հայաստանը 2022-ին առաջին անգամ կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Խոսքը մասնավորապես կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասին է, որը կանցկացվի հուլիսին, ակնկալում ենք 80 երկրի մասնակցություն։

Նախատեսված է, որ այն կանցկացվի 2022 թվականի հուլիսին: Ակնկալում ենք 80 երկրի մասնակցություն: Ընդհանուր առմամբ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնակիցներին, հաղթողներին տրամադրվում է կրթաթոշակներ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանն արդեն ունի միջազգային օլիմպիադաներից 46 մեդալ: 2021 թվականին 19 մեդալ ենք ստացել միջազգային առարկայական օլիմպիադաներից, 23-ը այլ միջազգային օլիմպիադաներից:

 

  • Կիսվել: