ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46 տոկոս) 50 տարեկանից բարձր տարիքի է. Անդրեասյան

Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46 տոկոս) 50 տարեկանից բարձր տարիքի է. Անդրեասյան

Ուսուցչի օրն այսօր նշում են աշխարհում շուրջ 71 միլիոն ուսուցիչներ։ 2021-ի ամռանը հրապարակված գլոբալ զեկույցի համաձայն՝ բոլոր երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար ամբողջ աշխարհում ևս 69 միլիոն ուսուցչի կարիք կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: 

՛՛Համաձայն Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46 տոկոս) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։

Ուսուցչի աշխատանքը պետք է լինի ամենահեղինակավոր ու գնահատված աշխատանքներից մեկը՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: