հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Մայիսի 5-ին, ժամը 11:00-ից մինչ 19:00-ն Լոռու մարզի Թումանյան քաղաքից դեպի Ալավերդի քաղաք տանող ավտոճանապարհահատվածը (Օձունի խաչմերուկ) փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

  • Կիսվել: