Հայաստանում տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր կան. Փաշինյան
Առաջիկայում քաղաքացիները կկարողանան ապարատներից 60-70 դրամով դիմակներ ձեռք բերել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այս պահին ապարատներից հնարավոր է դիմակ ձեռք բերել 100 դրամով:
Փաշինյանը հիշեցրեց, որ դիմակ պետք է կրել դիմացինին չվարակելու համար. «Քանի որ հիմա Հայաստանում տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր կան, դրա համար բոլորը բոլորին պետք է վերաբերվեն որպես վարակակրի»,-ասաց նա՝ նշելով, որ դիմակ կրելը նշանակում է, որ մարդը պատրաստ է չվարակել դիմացինին:



