ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ և ուժեղ քամիներ

Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ և ուժեղ քամիներ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-ին և 13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

«Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց»,- ասված է ԱԻՆ-ի հայտարարությունում։

Նշվում է նաև, որ հանրապետության տարածքում հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ արագություն:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

  • Կիսվել: