չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Հայաստանում որոշ խնդիրներ կարծրատիպային են և դժվար է դրանց մասին խոսել. Freedom house-ի ներկայացուցիչ

Հայաստանում որոշ խնդիրներ կարծրատիպային են և դժվար է դրանց մասին խոսել. Freedom house-ի ներկայացուցիչ

Հատկապես փոքր հասարակություններում, ինչպիսին Հայաստանն է, որոշ խնդիրներ կարծրատիպային են եւ դրանց մասին շատ դժվար է խոսել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ հայտարարեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։

«Հետեւաբար, մեզ նման կազմակերպությունները այդ դեպքում քաղաքական առաջնորդություն են վերցնում այդ թեմաների վերաբերյալ քննարկումները բացելու համար: Մենք նաեւ այսօր զեկույցով ենք հանդես գալու, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղը լքած հայերի ճակատագրերին: Կարծում եմ՝ այս զեկույցի պատրաստումը եւս պահանջում էր, որ ինչ-որ մեկը դրսից ներգրավված լինի: Մենք կարծես ինչ-որ առումով առաջնորդություն վերցնելով քաղաքական պաշտպանություն ենք ապահովել այս զեկույցի համար»,-ասաց նա:

  • Կիսվել: