կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում նմուշառման փայտիկների սղություն է. ԱՆ խոսնակ

Հայաստանում նմուշառման փայտիկների սղություն է. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու նմուշառման փայտիկների սղություն է:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ):

Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար:

Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»,- տեղեկացրել է նա:

 

 

  • Կիսվել: