երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանում նարկոտիկների մեծ էպիդեմիա է, դրանք տարածվում են դպրոցներում, բուհերում, անգամ բանակում. Արթուր Խաչիկյան

Հայաստանում նարկոտիկների մեծ էպիդեմիա է, դրանք տարածվում են դպրոցներում, բուհերում, անգամ բանակում. Արթուր Խաչիկյան

Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում թմիամիջոցների մեծ էպիդեմիա է, արդեն դրանք տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անգամ տեղեկություններ կան, որ բանակում, 16-17 տարեկան անչափահասների շրջանում: Այս մասին այսօր ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը:

«Դա մեծ աղետ է, ես գիտեմ, որ որոշ գործողություններ ձեռնարկվում են, որոշ պայքար գնում է իրավապահ մարմինների կողմից, բայց դա ավելի ինտենսիվ ձեւով իրականացնել: Սա մեծ աղետ է, սա փձաստորեն մի գործողություն է, որ կարող է բերել մեր ազգի վախճանին: Մեր երիտասարդությանը ոչնչացնում են, մեր հասարակությանը թմրեցնում են բառացիորեն»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք իշխանություններն առնչություն ունեն մեծ քանակով թմրանյութերի Հայաստան ներմուծման հետ, Խաչիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման բան ասել, նման փաստեր չունեմ, բայց լավ կլիներ, որ ավելի կտրուկ պայքար գնար այս երեւույթի դեմ: Բոլորս գիտենք, որ ամեն տեղ տարածվում է»:

Նա նկատեց, որ հարեւան Վրաստանում սարսափելի էպիդեմիա է նարկոտիկների. «Մեզ մոտ էլ պաշտոնական թվերով 95 տոկոսով աճել է նարկոտիկների օգտագործումը ՀՀ-ում: 1,5-3 հազար տելեգրամ ալիքներ կան, որտեղ վաճառում են թմրանյութեր»,-ընդգծեց Խաչիկյանը:

  • Կիսվել: