երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել. Ղազարյան

Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել. Ղազարյան

Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՆԳ նախարար, գեներալ–մայոր Վահե Ղազարյանը` խոսելով ՃՏՊ-ների մասին:

Նա հավելեց. «Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել։

Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, ու եվրոպական շատ երկրներում այս համակարգը ներդրված է»:

Ղազարյանի խոսքով՝ ծրագրում են թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները, քաղաքի մուտքերին և ելքերին էլ կտեղադրվեն։

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի ճանապարհներին տրանսպորտային պատահարների առումով 2024 թվականին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրական դինամիկա է արձանագրվել։

  • Կիսվել: