շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Սյունիք

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզ այցելության շրջանակում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպում է ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Փարսյանը բարձր է գնահատել ՄԱԿ–ի գործակալությունների հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել համայնքում ապաստանած անձանց մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար։

Կարևորելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված և համայնքի սահմանամերձ բնակավայրերում ապաստանած քաղաքացիների հետագա ինտեգրումը, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ Շարփը ներկայացրել է ՄԱԿ–ի Միջգործակալական արձագանքման ծրագրում ակնկալվող փոփոխությունը, որով նախատեսվում է մարդասիրական օգնությունից անցում կատարել դեպի երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված աջակցություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: