երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 358-ը ծանր վիճակում է. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 358-ը ծանր վիճակում է. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 358-ը ծանր վիճակում է, 58-ը՝  ծայրահեղ ծանր, թոքային օդափոխման սարքին միացված է 15 պացիենտ։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. «Շաքարային դիաբետ եւ բարձր զարկերակային ճնշում ունեցողների շրջանում։ Դրանք շատ տարածված են Հայաստանում, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որ դրանք բացահայտվել են պացիենտի հոսպիտալացումից հետո, մինչեւ վարակվելը չեն իմացել»:

  • Կիսվել: