ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի դեպք չի արձանագրվել․ Նախարար

Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի դեպք չի արձանագրվել․ Նախարար

Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի դեպք չի արձանագրվել, այսօր Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկմանը հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ավելին, ըստ նախարարի, համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կարճ ժամանակում կրկնավարակ հնարավոր չէ։

«Կա կարծիք, որ առնվազն մի քանի ամիս վարակվելուց հետո մարդը չի կարող կրկին վարակվել։ Իհարկե, դա չի նշանակում, որ երկու երեք տարի հետ չես վարակվի, որովհետև սուր շնչառական վարակները վիրուսներով պայմանավորված երկարատև իմունիտետ չեն առաջացնում», -հայտարարեց Թորոսյանը։

  • Կիսվել: