ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսից մահացած պացիենտն ունեցել է մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ․ ԱՆ մամուլի խոսնակ

Հայաստանում կորոնավիրուսից մահացած պացիենտն ունեցել է մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ․ ԱՆ մամուլի խոսնակ

Կորոնավիրուսով հիվանդ պացիենտի մահվան դեպքին անդրադարձել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է նա ֆեյսբոքում։

Մինչ այժմ Հայաստանում կորոնավիրոսից մահացել է 8 մարդ, ապաքինվել ` 114-ը։

  • Կիսվել: