շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրուսից մահացած 11-րդ պացիենտը 72 տարեկան էր․ ԱՆ մամուլի խոսնակ

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 11-րդ պացիենտը 72 տարեկան էր․ ԱՆ մամուլի խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան գրառամբ հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ 

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»,- գրել է նա ֆեյսբուքում։

  • Կիսվել: