Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 16-ով․ ընդհանուր՝ 937
Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 937 դեպք։ Ապրիլի 9-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 16-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 149 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 777 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 5160 դեպքում։ Մինչ օրս մահացել է 11 քաղաքացի։



