շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 46-ով․ ընդհանուր՝ 1013

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 46-ով․ ընդհանուր՝ 1013

Հայաստանում ապրիլի 12-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1013 դեպք։ Ապրիլի 11-ի  հետ  համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 46-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 197 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 803 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 7164 դեպքում։ Մինչ օրս մահացել է 13 քաղաքացի։

  • Կիսվել: