շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում կարմրուկով հոսպիտալացվածներից 15–ը երեխաներ են, 5-ը՝ մեծահասակ

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացվածներից 15–ը երեխաներ են, 5-ը՝ մեծահասակ

Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից։ Հիվանդը եղել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ այս պահին Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15-ը երեխա է, 5-ը՝ մեծահասակ։ Վարակված բոլոր քաղաքացիները ՀՀ-ից են կամ ունեն կացության քարտ։

Բոլորի վիճակը միջին ծանրության է, գտնվում են հսկողության տակ, բուժումը կազմակերպվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված միջազգային ուղեցույցներով:

Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ 

Կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

  • Կիսվել: