կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում ինտերնետ հասանելիության խնդիր կա. «Թիմ Տելեկոմ Արմենիա»

Հայաստանում ինտերնետ հասանելիության խնդիր կա. «Թիմ Տելեկոմ Արմենիա»

Միջազգային կապուղիների խափանման պատճառով «Թիմ Տելեկոմ Արմենիան» այսօր ինտերնետ հասանելիության խնդիր ունի։

Համապատասխան հայտարարությունը հրապարակված է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
 
«Տեղեկացնում ենք, որ մեր տեխնիկական թիմը միջազգային գործընկերների հետ իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
 
Հավելենք, որ սոցցանցերի օգտատերերը նշել են, որ ինտերնետ կապի խնդիր կա նաև «Ucom» կապի օպերատորի ցանցում։

  • Կիսվել: