հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում ինքնասպանություն կատարողների մեծ մասը գործազուրկներ ու թոշակառուներ են

Հայաստանում ինքնասպանություն կատարողների մեծ մասը գործազուրկներ ու թոշակառուներ են

2022 թվականին Հայաստանում ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 60,3 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ըստ նրա՝ ինքնասպանությունների ցուցանիշը շարունակաբար վատթարացման միտում ունի։ «Նախորդ տարի նույնպես արձանագրվել էր այս ցուցանիշի աճ՝ 36-ով կամ 44 տոկոսով։ Ինքնասպանությունների թիվը կազմել է 188՝ 2021-ի 191-ի դիմաց։ Հաշվետու տարում ինքնասպանությունների թիվը նվազել է 3-ով։ Ինքնասպանություն կատարած 188 անձանց 69 տոկոսը գործազուրկներ են եւ թոշակառուներ»,- ասաց նա։

  • Կիսվել: