հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 91 է:

Մայիսի 26-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 39 դեպք:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220, փաստացի բուժվողներինը՝ 4052: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 52554 քաղաքացի:

  • Կիսվել: