հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 148 նոր դեպք. Մահացել է 5 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 148 նոր դեպք. Մահացել է 5 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226135 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1224512 վերջին մեկ օրում` 4046 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3000 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 34-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 217490 անձ` վերջին մեկ օրում 109 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4540 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1105 է:

  • Կիսվել: