Հայաստանում գյուղատնտեսության մեջ ահռելի ծավալներով կիրառվում է անչափ վտանգավոր պեստիցիդ՝ քլորպիրիֆոս․ պատգամավոր
«Հայաստանում գյուղատնտեսության մեջ ահռելի ծավալներով կիրառվում է անչափ վտանգավոր պեստիցիդ՝ քլորպիրիֆոս, չնայած գիտականորեն հիվնավորված է տվյալ թունաքիմիկատի վտանգավորությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության համար»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը։
Նա նշեց, որ բազմաթիվ հեղինակավոր հաստատություններ, այդ թվում ԱՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունները փաստում են, որ քլորպիրիֆոսի կիրառումը վտանգավոր է նախ և առաջ երեխաների, հղի կանանց համար. «Մասնավորապես, երեխաների մոտ առաջանում է նյարդային պաթոլոգիաներ։ Անգամ փոքր չափաքանակով քլորպիրիֆոսի ազդեցությունն անդառնալի վնաս կարող է հասցնել երեխայի ուղեղի զարգացմանը, էնոդոկրին համակարգին, վտանգավոր է հղի կանանց համար, դրսևորվում է պղտի աճի դանդաղեցմամբ, սրտի, թոքերի պաթոլոգիաներով»։
Ա.Ավետիսյանը նշեց, որ այն պարունակում է բնապահպանական ռիսկեր, ոչնչացնում է օգտակար միջատների, մահաբեր ազդեցություն ունի մեղուների վրա։
Նա նաև ասաց, որ Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի, սննդամթերիք մեջ հայտանբերումը կարող է հանգեցել շուկաների կորստի, նոր շուկաներ մուտք գործելու անհնարինության։
Ա. Ավետիսյանն ասա, որ քլորպիրիֆոսն արգելված է մի շարք երկրներում։