ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ֆարնսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել։

«Այս գիշեր մեզ լքեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների  մեծ վարպետը։        

Պատրիկ Դևեջյանը հայ դատի  անխոնջ ջատագովն էր և մշտապես մեծ դեր էր խաղում մեր երկրների  հարաբերություններում։ Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահության ընթացքում մշակվեց Հայաստանում զարգացման հիմնական ծրագրերից մեկը՝ ի շահ Տավուշի մարզի»,- գրել է դեսպանը։

Նա նաև հիշել է իր Դևեջյանի հանդիպման մասին։ «Ես հիշում եմ մի երկար անձնական հանդիպում  Նանտրրեում գտնվող իր գրասենյակում նախքան Հայաստանում իմ պաշտոն ստանձնելը, զրույց՝ հարուստ խորհուրդներով և դասերով, որոնց  արձագանքն առայսօր ինձ հետ են։

Ես իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, Օ-դե-Սեն դեպարտամենտի պաշտոնյաներին»,-ասված է դեսպանի ցավակցական ուղերձում։

  • Կիսվել: