ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում է COP-15-ի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին․ հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի հետ

Հայաստանում է COP-15-ի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին․ հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի հետ

Երևանում ընթանում  է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD)  Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին:

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է պարոն Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով գործընկերներին և շնորհավորելով Հայաստան կատարած առաջին այցելության առթիվ, նախարարն անդրադարձել է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի աշխատաժողովին՝ բարձր գնահատելով շրջակա միջավայրի խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղումը։

«Անատապատացումը՝ որպես համաշխարհային բնապահպանական հիմնախնդիր, պահանջում է կիրառել արդյունավետ միջոցներ բնական էկոհամակարգերի պահպանման և արդյունավետ օգտագործման համար, ինչպես նաև բնապահպանության բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված նպատակային գործողություններ։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը խստորեն հավատարիմ է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացմանը»,-նշել է նախարարը։

✅Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։

✅ Պարոն Ալիան Ռիչարդ Դոնվահիին շրջակա միջավայրի խնդիրները սահմաններ չճանաչող է գնահատել և տպավորիչ համարել այդ համատեքստում Հայաստանի գործադրած ջանքերը։

✅ Հանդիպման ավարտին նախարարն արձանագրել է, որ ոլորտի կառավարման շրջանակում  դեռ լուրջ անելիքներ կան և, որ Հայաստանն անչափ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։

  • Կիսվել: