կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանում այս տարի հիմնական և ավագ դպրոցներն ավարտում է ընդհանուր 59 հազար 954 աշակերտ

Հայաստանում այս տարի հիմնական և ավագ դպրոցներն ավարտում է ընդհանուր 59 հազար 954 աշակերտ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակվեցին հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտների թվերը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մայիսի 23-ին ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ 9-րդ դասարանում շրջանավարտների թիվն այս տարի 39 հազար 400 է, 12-րդ դասարանում՝ 20 հազար 554։

Փոխնախարարը շեշտեց, որ Տավուշի՝  և՛  9-րդ, և՛ 12-րդ դասարանների շրջանավարտներն առաջինն են, ովքեր դպրոցն ավարտում են հանրակրթության պետական նոր չափորշիչով։

  • Կիսվել: