երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հայաստանում «Արեւմտյան Նիլի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել. կա 41 հոսպիտալացված

Հայաստանում «Արեւմտյան Նիլի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել. կա 41 հոսպիտալացված

Հայաստանում «Արեւմտյան Նիլի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հայտնեց, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։

«41–ից պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։

Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ: Առողջ մարդկանց մոտ վարակն աննկատ է անցնում, քրոնիկ և ծանր հիվանդություն ունեցողերն են թիրախում: Պատվատանյութ և հստակ բուժում չկա, միայն ախտանշանային բուժում:

  • Կիսվել: