ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք:Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։

  • Կիսվել: