ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանում 2021-ին ապաստան է ստացել 49 հոգի

Հայաստանում 2021-ին ապաստան է ստացել 49 հոգի

2021 թվականի ընթացքում փախստականների բնակարանային ապահովման ծրագրի 3 փուլերի շրջանակներում 116 շահառուներ բնակարանի գնման վկայագրերի միջոցով գնել են բնակարաններ։

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ին թիվ 697-Ն որոշմամբ մեկնարկ է տրվել փախստականների բնակարանային ապահովման ծրագրի իրականացման 3-րդ փուլին՝ Շենգավիթ վարչական շրջանում բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված առաջնահերթ կարիքավոր ընտանիքների համար։ Այս քայլով կլուծվի Շենգավիթում բնակվող շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին կհասցվի Երևան քաղաքում ծրագրի իրականացումը: Ծրագրի իրականացման համար տրամադրվել է ավելի քան 2.1 մլրդ դրամ գումար: Երրորդ փուլի շրջանակներում՝ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել է 44 մեկ, 22 երկու, 8 երեք, 2 չորս սենյականոց բնակարանի ԲԳՎ: Այս փուլի շրջանակներում 13 շահառուներ իրացրել են իրենց տրամադրված ԲԳՎ-ները։

Հիշեցնենք, որ 2019 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 1666-Ն որոշումը, որով հաստատված ծրագիրը ուղղված է լուծելու 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և Երևան քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է փուլերով։ Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդրին։ 2021 թվականի ընթացքում ավարտի է հասցվել ծրագրի 1-ին փուլը և իրենց տրամադրված ԲԳՎ-ները իրացրել են ծրագրի բոլոր 93 շահառուները (44-ը՝ 2021 թվականին)։

Ծրագրի երկրորդ փուլով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։ Երկրորդ փուլի շրջանակներում՝ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, իրենց հատկացված ԲԳՎ-ները իրացրել են 59 շահառուներ։

ՀՀ-ում փախստական ճա­նաչ­­­ված և ապաստան ստա­ցած անձանց ինտեգրում

2021 թ-ին ՀՀ-ում Փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել՝ 49, իսկ փախստականի կարգավիճակ է տրամադրվել, սակայն ապաստանը մերժվել է 1 օտարերկրյա քաղաքացու։

Փախստական ճանաչված 19 փախստական ընտանիքներին բնակարան վարձակալելու նպատակով 60 000 ՀՀ դրամի չափով 9 ամիս տևողությամբ տրամադրվել է փոխհատուցում։

Նույն ժամանակահատվածում ՀՀ ՏԿԵՆ ՄԾ Հանրակացարաններ ՊՈԱԿ-ի սպասարկման ենթակա Երևան քաղաքի Մոլդովական 29/1 հասցեի Ինտեգրման կենտրոն-ում սենյակներ են հատկացվել ՀՀ-ում նոր փախստական ճանաչված 8 ընտանիքների՝ 16 անձանցով, իսկ ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի Անդրանիկի 4 հասցեում գտնվող սոցիալական տանը բնակարաններ են հատկացվել 3 ընտանիքների։

  • Կիսվել: