երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական սպառնալիքներ հնչեցնելը. Արաղչի

Միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական սպառնալիքներ հնչեցնելը. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին CBS News-ին ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական սպառնալիքներ հնչեցնելը։

«Բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելու համար մենք նախ պետք է վստահ լինենք, որ Վաշինգտոնը այլևս չի օգտագործի բանակցությունները ռազմական ագրեսիայի համար», - ասել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»։

Նա նաև ընդգծել է, որ ուրանի հարստացումը առաջադեմ, գիտության վրա հիմնված արդյունաբերություն է։

«Եթե այս արդյունաբերությունը վնասվի կամ ոչնչացվի, մենք կկարողանանք արագ վերականգնել վնասը և հաղթահարել խոչընդոտները՝ այս ոլորտում կրկին առաջընթաց գրանցելու համար։ Ուրանի հարստացման տեխնոլոգիան և գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։ Մեր երկրի խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության և արժանապատվության աղբյուր», - ասել է Աբբաս Արաղչին։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը գոյատևել է պարտադրված պատերազմի 12 օրվա ընթացքում, ուստի իրանական ժողովուրդը չի հրաժարվի ուրանի հարստացումից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: