Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
«Ս. թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ պրակտիկ աշխատանքներ չեն իրականացվել»,-ասվում է պատասխանում։
Օգոստոսին հայտնել էինք, որ Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված է։
Այն ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել էին, որ այդ հարցի շուրջ թուրքական կողմի հետ բանակցություններ չեն վարում։
Այն ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել էին, որ այդ հարցի շուրջ թուրքական կողմի հետ բանակցություններ չեն վարում։


