կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն անվտանգության վարկանիշային աղյուսակում առաջատար հորիզոնականում է տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների շարքում

Հայաստանն անվտանգության վարկանիշային աղյուսակում առաջատար հորիզոնականում է տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների շարքում

Numbeo ինտերնետային բազայի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականին աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Ըստ դասակարգման՝ աշխարհի ամենաանվտանգ երկիրը Կատարն է։ Նրան հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրություննրը և Թայվանը:

Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 18-րդ, Ադրբեջանը՝ 33-րդ, Ռուսաստանը՝ 49-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 90-րդ հորիզոնականը։

 

  • Կիսվել: