ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանից Վրաստան ժամանած բեռնատարի վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Հայաստանից Վրաստան ժամանած բեռնատարի վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Զեստաֆոնիում 29-ամյա երիտասարդի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Պացիենտը Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդ է, տեղեկացնում է Nor.ge-ն:

Նշվում է, որ վարորդը գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշումից հետո երիտասարդին տեղափոխել են Քութայիսի կլինիկա:

Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերձեի խոսքով՝ հայտնի է կորոնավիրուսով վարակված վարորդի շփման շրջանակը:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 713 է, որից ապաքինվել է 75 մարդ, հաստատվել է մահվան 12 դեպք:

 

  • Կիսվել: