Հայաստանից վերադառնալիս. Զախարովան լուսանկար է հրապարակել
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանից դարձյալ հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում:
Այս անգամ նա հրապարակել է լուսանկար, որը, ամենայն հավանականությամբ, արված է օդանավում թռչելիս: ՛՛Հայաստանից վերադառնալիս՛՛,- լուսանկարին կից գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Զախարովան և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում էին, որտեղ Լավրովը հանդիպումներ է ունեցել Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկարով բարի լույս էր մաղթել Երևանից: