երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանից Լիբանան ժամանած պատվիրակության անդամները մասնակցել են պատարագի (տեսանյութ)

Հայաստանից Լիբանան ժամանած պատվիրակության անդամները մասնակցել են պատարագի (տեսանյութ)

Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Լիբանանում, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետությունից ժամանած բարձրաստիճան պատվիրակության անդամներ:

Պատարագին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Աժ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, այլք:

Կաթողիկոսը իր խոսքում դիմել է լիբանանահայերին՝ կոչ անելով չվհատվել, չհուսահատվել, միասնաբար «շրջանցել ներկա տագնապը»:

Ներկաները աղոթել են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով մահացածների հոգիների համար:

Նշենք, որ այսօր Լիբանանի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ պայթյունի զոհերի:

 

 

  • Կիսվել: