երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը

Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը

Չինաստանի նախագահը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ Պեկինը մտադիր է ակտիվացնել համակարգումը այլ երկրների հետ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղիներ գտնելու համար։

«Հարկավոր է չեզոքացնել խնդիրների ախտանիշները և պատճառները»,- հավելել է Սի Ծինփինը։

Վլադիմիր Պուտինն էլ իր ելույթում կարևոր է համարել, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը։ Նա դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարներին՝ շեշտելով, որ դրան կարող է նպաստել առնվազն ՇՀԿ անդամների համագործակցությունը և համախմբվածությունը:

Ավելի վաղ Չինաստանի նախագահը Բիշքեկում հանդիպել էր Կրեմլի ղեկավարի հետ: Սին ընդգծել էր աշխարհում խաղաղության, զարգացման և համագործակցության կարևորությունը։ Վլադիմիր Պուտինն էլ բարձր էր գնահատել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ և ռազմավարական գործընկերությունը։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները հիմնված են բարեկամության, ինքնիշխանության հարգանքի, հավասարության սկզբունքների վրա։

  • Կիսվել: