ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտը սկսել է ակտիվանալ

Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտը սկսել է ակտիվանալ

Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտը սկսել է ակտիվանալ: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները 2.6 տոկոսով ավելացել են: Իսկ ահա երկաթուղով ուղեւորափոխադրումներն աճել են 23.1 տոկոսով, բայց ավտոմոբիլայինը, հակառակը, 6.1 տոկոսով:

Տեղեկացնենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ծավալը նվազել է 19.2 տոկոսով: Տաքսիներից հունվար-մայիս ամիսներին օգտվել է 824 հազար 700 ուղեւոր: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Մասնագետների խոսքերով, ուղեւորափոխադրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է թողել նաեւ Հայաստանում ավտոպարկի ընդլայնումը: Բացի այս, աճ է արձանագրվել էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների դեպքում՝ 57.7 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Այլ կերպ ասած` մետրոյից այս տարվա հինգ ամիսներին օգտվել է 8 մլն 509 հազար 800 մարդ:

 

  • Կիսվել: