շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում

Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան դարձել է Հայաստանի Հանրապետության մինչև 18 տարեկան երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և խորհրդատվական բժշկական օգնության սպասարկման կենտրոն:
 
Մինչ այդ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում էր Երևանի բոլոր վարչական շրջանները: Այսուհետ տվյալ բուժօգնությունը կազմակերպվում և իրականացվում է պոլիկլինիկայում գործող մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայության կողմից՝ համագործակցելով տարածքային պոլիկլինիկաների տեղամասային մանկաբույժների հետ:
 
Բացառություն են կազմում Շիրակի մարզում մինչև 18 տարեկան հաշվառված երեխաները, որոնց բուժսպասարկումը իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ դիսպանսեր ծառայության միջոցով:

Տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից դիսպանսեր հսկողության անհրաժեշտություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաները ուղեգրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով համապատասխան դիսպանսեր ծառայություն՝ ախտորոշման ճշտման և հետագա դիսպանսեր հսկողությունը կազմակերպելու նպատակով` կցելով երեխայի առողջության վերաբերյալ քաղվածք: Այցերը դիսպանսեր ծառայություն կարող է իրականացվել հեռախոսազանգի միջոցով կամ էլեկտրոնային նախնական հերթագրման սկզբունքով: Հասցե` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ պոլիկլինիկա, Գյուրջյան փող. շ. 8, հեռ. 011 63-88-37: Աշխատանքային ժամեր երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00:

  • Կիսվել: