Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայինները քառօրյա համատեղ զորավարժություն են անցկացրել
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայինները քառօրյա համատեղ զորավարժություն են անցկացրել։ «Անա» գործակալության հաղորդմամբ, համատեղ զորավարժություններն անցկացվել են հունական հողում:
Այս համատեղ զորավարժությունների անցկացման նպատակն էր բարձրացնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտունակությունն ու փոխգործունակությունը՝ մարտական պայմաններում։
Զորավարժություններում իրականացվել են մի շարք գորոծղություններ, այդ թվում՝ կրակոցներ արագ արձագանքման մարտերում, կրակոցներ շարժման ընթացքում, գիշերային կրակոցներ, քաղաքացիական պատերազմ և բնակելի տարածքում մահացածների և վիրավորների բուժման վարժանքներ: