երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հայաստանի հիմնական խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի հիմնական խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի հիմնական խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է։ Այս մասին այսօր տեղի ունեցած «Դիմակայող Հայաստան» թեմայով լսումների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս լսումների հիմնական նպատակն է՝ «անել ընդհանուր և համաձայնեցված քայլ՝ առաջ, դեպի անվտանգ և կայուն ապագա»։

Անդրանիկ Քոչարյան նաև ասաց, որ Հայաստանը բնական աղետների ծագման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է։ «Ուստի, անհրաժեշտ է առանձին մոտեցումներ ցուցաբերել և գործի դնել հատուկ մեխանիզմներ, որպեսզի բոլոր քայլերն ուղղվեն մեր քաղաքացիների և երկրի բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանը»,- նշեց նա։

  • Կիսվել: