շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրախորհրդարանում կայացան Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ

Եվրախորհրդարանում կայացան Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ

Եվրախորհրդարանում այսօր լսումներ են կայացել Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Բոլոր բանախոսները քննադատել են Իլհամ Ալիևի ռեժիմի գործողությունները: Միաժամանակ, նրանք դատապարտել են Եվրամիության ղեկավարներին, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ով «հուսալի գործընկեր» է անվանել Ալիևին, քանի որ Եվրամիությունը գազային գործարք է կնքել Ադրբեջանի հետ, գրում է Ազատությունը:

Բանախոսները նշել են, որ բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին: Նրանցից շատերն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ:

«Մենք զոհաբերեցին հայերին հանուն «ռեալպոլիտիկի»: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել», - հայտարարեց եվրախորհրդարանական Ֆաբիո Կաստալդոն։

Մարինա Կալյուրանդը կոչ արեց պահանջներ ներկայացնել Ալիևին․ - «Այն, ինչ Բաքուն արել է, էթնիկ զտում է: Պետք է Հայաստանին օգնել և Եվրամիության առաքելությունն ընդարձակվի Հայաստանում և աշխատի նաև Ադրբեջանում»:

Շատ բանախոսներ նաև ասել են, որ Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար առաջարկել, մասնավորապես՝ վիզաների հարցը լուծել:

«Վարչապետ Փաշինյանին պետք է տալ հստակ ուղերձ, որ Հայաստանը պետք է ստանա եվրոպական հեռանկար», - ասել է Միխաել Գալերը։ «Ռուսները պատժում են հայերին եվրոպական կողմնորոշում դրսևորելու համար: Հայաստանի դեմոկրատիան պետք է պաշտպանել», - հայտարարել է եվրախորհրդարանականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: