կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հայաստանի հանրակրթական դպրոցներում հատուկ կրթական կարիքներ ունեցող 9146 երեխա է սովորում. Սվաջյան

Հայաստանի հանրակրթական դպրոցներում հատուկ կրթական կարիքներ ունեցող 9146 երեխա է սովորում. Սվաջյան

Ներկայում Հայաստանի հանրակրթական դպրոցներում հատուկ կրթական կարիքներ ունեցող 9146 երեխա է սովորում: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և ներկայում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Նախադպրոցական հաստատություններում կրթություն է ստանում մոտ 1800 նմանատիպ կարիքներ ունեցող երեխա»:

Փոխնախարարը նաև հավելեց, որ տարբեր քոլեջներում և համալսարաններում 114 դեռահաս է սովորում:

  • Կիսվել: