ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի եզդիական համայնքը պատրաստ է ընդունել Գրոդնոյի մերձակայքում գտնվող եզդի փախստականներին

Հայաստանի եզդիական համայնքը պատրաստ է ընդունել Գրոդնոյի մերձակայքում գտնվող եզդի փախստականներին

Գրոդնոյից եզդի փախստականներին պատրաստ են ընդունել Հայաստանում։ Տեղի եզդիական համայնքը նրանց կապահովի թե բնակարաններով, թե աշխատանքով։ Այս մասին այսօր բելառուսա-լեհական սահմանի հարևանությամբ գտնվող տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն այցելության ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիների համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Փախստականները 43-րդ օրն է, ինչ սահմանին են: Նրանք գտնվում են բելառուսալեհական սահմանի մոտ գտնվող "Բրուզգի" տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնում: Նրանց թվում են նաև եզդիները Իրաքից։ Այդ մարդիկ կարծում են, որ իրենց համար Իրաք վերադառնալը մահացու վտանգավոր է:

"Այսօր ես մասնավոր այցով եկել եմ այստեղ՝ պայմաններին ծանոթանալու, իմանալու, թե ինչ է հուզում մարդկանց, ինչ են ուզում նրանք։ Դրանից հետո որոշում կկայացվի։ Կան մի քանի տարբերակներ. դրանցից մեկը Հայաստան տեղափոխվելն է", - պատմել է Ռուստամ Բաքոյանը:

Նա նշել է, որ Հայաստանում շատ ուժեղ եզդիական համայնք կա ։ "Համայնքը պատրաստ է այդ մարդկանց բնակարաններ, աշխատատեղեր տրամադրել։ Կան նաեւ գործարարներ, որոնք պատրաստ են օգնել բիզնես սկսելու հարցում", - հավելել է Ռուստամ Բաքոյանը։ Հետագայում, նրա խոսքով, գործն արդեն միջպետական մակարդակով բանակցությունների շրջանակում կլինի։ Հայաստանում, ըստ պատգամավորը, գաղափարն աջակցություն է գտնում։

  • Կիսվել: