Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողները համատեղել են ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ապրիլի 2-ից սկսած՝ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական միջազգային բժշկական կոմիտեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ մեկնարկել է բժշկական վեբինարների շարք:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողների միջև վեբինարների շարքի այս շաբաթվա միացումը նվիրված էր բուժքույրական աշխատանքի ընթացքում կրիտիկական խնամքին, մասնավորապես՝ թոքերի, սուր շնչառական դիսթրես համախտանիշի բուժմանը, պառկած դիրքում իրականացվող պրոցեդուրաներին, թոքերի արհեստական օդափոխման սարքերի կարգավորմանը և այլն:
Քննարկումը սփյուռքից վարեցին որակավորված բուժքույր Թինա Սարկիսյանը, կրիտկական խնամքի բուժքույր Դան Քեշիշյանը, գիտությունների թեկնածու Թալին Մարգարյանը և ռեսպիրատոր թերապևտ Ռեզա Սահամը: Վեբինարին մասնակցում էին շուրջ 30 բուժաշխատողներ:



