ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանի և Ֆինլանդիայի քաղաքների միջև հարաբերությունները բարձր մակարդակի են. Մարության

Հայաստանի և Ֆինլանդիայի քաղաքների միջև հարաբերությունները բարձր մակարդակի են. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հայկ Մարությանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի քաղաքների միջև հարաբերությունները բարձր մակարդակի են: Մասնավորապես, քաղաքապետը նշել է, որ Երևան համայնքը մի շարք ծրագրեր է իրականացնում եվրոպական կառույցների և եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի հետ գործակցությամբ, որոնք վերաբերում են էներգախնայողությանը, սեյսմակայունությանը, կոշտ թափոնների կառավարմանը և այլ ոլորտների:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները Երևանի և Ֆինլանդիայի քաղաքների միջև համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով:

  • Կիսվել: